Սիրիայի բանակը ներխուժել է Լիբանանի տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական զորքերը երեկ ներխուժել են Լիբանանի տարածք եւ գնդակահարել են խաղաղ բնակիչների ագարակները,-գրում է Reuters -ը:Սիրիական մի քանի զինվորական մեքենա հատել են Լիբանանի սահմանը Բեքաայի շրջանում, դրանցից դուրս են եկել զինվորականներ եւ կրակ բացել ագարակների ուղղությամբ` զգալի վնաս հասցնելով շինություններին:Հրաձգության արդյունքում զոհվել է մեկ մարդ:Զոհվածը սիրիացի է, որ ապրում էր Լիբանանում իր լիբանանցի կնոջ հետ: Այս գործողությունը հետևել է Լիբանանի վարչապետ Միկատիի ավելի վաղ արված հայտարարությանը, որ Լիբանանի պարտքն է ապաստան տրամադրել սիրիացի փախստականներին: Նշվում է նաեւ, որ այս շրջանում սահմանը հստակ գծված չէ, այդ պատճառով սիրիացիները հեշտությամբ հատում են այն:




Լրահոս