Արտաշատում հրավառություն իրականացրած կինը ենթարկվել է վարչական պատասխանատվության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատ քաղաքի Արազու փողոցում ապրիլի 6-ին, կեսգիշերն անց, հրավառություն է եղել. այդ մասին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել։

Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Արազու փողոցում հայտնաբերել էր հրագործական առարկա։

Բաժնի համայնքային ոստիկանների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հրավառությունը իրականացրել է նույն փողոցի բնակչուհիներից մեկը՝ դստեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։




Լրահոս