«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկի միջամտությունից հետո հայկական դրամը վերջին մի քանի օրերին արժևորվեց միանգամից 20 դրամով. եթե անցած շաբաթվա սկզբին դոլարը վաճառվում էր 543 դրամով, ապա երեկ արդեն՝ 522-523 դրամով:
Սակայն դրամի արժեզրկման հետևանքով առաջացած գնաճը չի վերացել, և գները չեն վերադառնում հին մակարդակին: Ստեղծված վիճակից օգտվում են միայն ներմուծողները, որոնք հիմա ավելի թանկ գնով ապրանք են վաճառում և ավելի էժան դոլար գնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: