Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան 59-ամյակի առթիվ: Հանրապետության Նախագահն այդ առիթով նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահին, որում, մասնավորապես ասված է.”Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրիչ,Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:Վստահ եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը հետագայում ևս կծառայեն Ռուսաստանի Դաշնության զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերակատարության առավել ամրապնդմանը:Գոհունակությամբ կարող եմ նշել, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հարցերը մշտապես գտնվել են Ձեր սևեռուն ուշադրության ներքո: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը փոխադարձ աջակցության ու համագործակցության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը և գործընկերությունը բոլոր ուղղություններով զարգացնելու մեջ: Այն բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից և նպաստում Հարավային Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը:Բարձր եմ գնահատում մեր միջև ստեղծված անձնական վստահելի և սերտ հարաբերությունները, որոնք, անկասկած, նպաստում են և կնպաստեն ի շահ մեր պետությունների ժողովուրդների կայացվող կարևոր պայմանավորվածությունների հետագա իրագործմանը: Հուսով եմ, որ այդ կառուցողական երկխոսությունը կշարունակվի Երևանում և Մոսկվայում նոր հանդիպումների ժամանակ:Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ` ի շահ եղբայրական Ռուսաստանի”:
Ս.սարգսյանը շնորհավորել է Պուտինի տարեդարձը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ