«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլից» դուրս եկած, անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը նախաձեռնում է գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ձեւավորել, որի կազմում կընդգրկվեն «Իմ քայլից» հեռացած անկախ պատգամավորները, առաջարկ է արվել նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։
Երկուշաբթի նախնական քննարկում կլինի, եւ պարզ կդառնա, թե ովքեր են համաձայն առաջարկին, ովքեր՝ ոչ։
Կքննարկեն նաեւ ձեւաչափի հարցերը։ Կհամագործակցեն Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովի հետ, ով նաեւ գերիների վերադարձով է զբաղվում, որպեսզի հասկանան, թե ինչ բացթողումներ կան, ինչ պետք է արվի, որ չի արվում՝ գերիների վերադարձը հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելու համար։
Մեր տեղեկություններով, այդ հարցով ՀՀ օրենսդիրներին է դիմել նաեւ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ խնդրելով գործող ֆորմատ ստեղծել, որի հետ կհամագործակցեն նաեւ Արցախի պատգամավորները։
Ինչպես հայտնի է՝ Արցախի ընդդիմադիր շրջանակները մերժում են իշխանական ֆորմատները, չեն հանդիպում գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում