Այսօր վաղ առավոտից Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք դեմ են այդ տարածքում պղնձի հանքի բացմանը:
Այդ ծրագրի շրջանակում մարզի 5 գյուղեր ազդակիր համայքներ են, այդ թվում՝ Մարգահովիտը: Համայնքին ներկայացվել է փաթեթը, թե ինչ հանքի մասին է խոսքը, իսկ այսօր նախատեսված է հանրային լսումներ Մարգհովիտում, որին գյուղացիները չեն պատրաստվում մասնակցել: