Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշել է կարճել գործի վարույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:

Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Գեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշել է վերսկսել գործի վարույթը։ Նրա դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով գործի վարույթը վերսկսելու մասին։




Լրահոս