![](https://armlur.am/wp-content/uploads/2011/10/07//10995.jpg)
Տոկելաու խաղաղօվկիանոսյան արշիպելագը Սամոայի Հանրապետության օրինակով դեկտեմբերին կհայտնվի այլ ժամային գոտում,-հաղորդում է BBC-ն :Այս պահին Տոկելաուի մեջ մտնող երեք կղզիներում ժամանակը 23 ժամով տարբերվում է Նոր Զելանդիայի ժամանակից: Դա ազդում է նրանց համագործակցության վրա` զգալիորեն բարդացնելով բիզնես-պայմանագրերը: Ուստի Տոկելաուում որոշում է ընդունվել փոխել ժամը ` Նոր Զելանդիայի հետ նույն ժամային գոտում հայտնվելու համար: Մայիսին այդպիսի որոշում էր կայացրել Սամոան:Այստեղի երկրի բնակչությունը 1400 մարդ է: