«Սասնա Ծռեր» կուսակցությունը դեռեւս չի շտապում որոշում կայացնել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցելու մասով, քանի որ կարծում է Նիկոլ Փաշինյանի պարագայում որեւէ մեկի խոսքին մինչեւ վերջ հավատալ պետք չէ:
«Նիկոլ Փաշինյանի պարագայում ամսաթիվ նշելը խիստ հարաբերական է եւ չպետք է որեւէ բան նշել կամ հաստատել, այն էլ այս խիստ փոփոխական ժամանակաշրջանում: Մենք այժմ համախմբում ենք ժողովրդին, որպեսզի այս Ազգային ժողովին հնարավոր լինի ստիպել ընտրել ժամանակավոր կառավարություն», – նշեց նա:
Ավետիսյանի խոսքով, եթե լինի իրավիճակ, որ հստակ լինեն ընտրությունները, ապա որոշում կկայացնեն: «Դեռ Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ չի մտել եւ ստացվում է ոչ մի բան պարզ չէ: Ինքնին փոփոխությունը դրական է, բայց ակնհայտորեն այս իշխանությունը փոփոխության գնաց, քանի որ դա իրենց ձեռնտու էր: Համամասնական ընտրակարգով դեռեւս իշխանությունն ունի ռեյտինգ Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված եւ կարող են մնալ խորհրդարանում, իրենք միայն շահով են առաջնորդվում», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան