Պաջերոյի հարվածից հղի կինը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 14:20-ի սահմաններում, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Միցուբիշի Պաջերո” մակնիշի ավտոմեքենան Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել երիտասարդ մի աղջկա:Դեպքի վայրում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ “Միցուբիշի Պաջերո”-յի հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երիտասարդ աղջիկը 50-80 մետր շպրտվել է և տեղում մահացել է: Գագիկ Շամշյանը հայտնեց, որ մահացածը Ավան Դուրյան թաղամասի բնակիչ 31-ամյա Իրինա Շիրինյանն էր, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ եղել է հղի:Վարորդը՝ 53-ամյա Արամայիս Նալթատյանը, ոսստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: լուսանկարները Գագիկ Շամշյանի




Լրահոս