Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Աստանա»-ն մրցել է «Կիզիլ-Ժար»-ի դեմ և առավելության է հասել է 3:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Աստանա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 67-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Այս տուրից հետո «Աստանա»-ն գլխավորում է Ղազապաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը: