ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախօրեին, ի պատասխան ընդդիմության շուրջօրյա հանրահավաքի կազմակերպիչների մեղադրանքին, թե հիմա էլ ավելի քստմնելի միջոցներով է իշխանությունը գործում ընդդիմության դեմ, առաջ էր քաշել այսպես կոչված «գարշոկաբանության» տեսությունը` առաջարկելով, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց հետ «գարշոկներ» բերեն: Իսկ ԽՍՀՄ տարիների նախկին այլախոհ Վազգեն Կարախանյանը, իհարկե, «գարշոկների» հարց չշոշափեց, բայց ամենայն լրջությամբ հիշեց, թե ինչպես էին ԽՍՀՄ ՊԱԿ-ում բանտարկյալներին ստիպում կարիքները հոգալ միայն առավոտյան ժամը 6:30-ին: Այսպիսով` ՀՀԿ-ն փորձում է արդարացնել զուգարանները փակելու մասով իրենց կայացրած քաղաքական որոշումը` թեկուզ ԿԳԲ-ի գործելաոճի հետ համեմատությունների հաշվին:
ԿԳԲ-ԱԿԱՆ ՈՃՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ