Որ ուժերը կարող են միմյանց հետ կոալիցիա կազմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է հունիսի 20-ը, երբ պետք է Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այնքան խոսվում է նոր սցենարների մասին:

Այսպիսով, որ դեպքում կարող է Հայաստանում ընտրության երկրորդ փուլ լինել եւ որ կուսակցությունները կարող են կոալիցիաներ կազմել:

Երկրորդ փուլ

Սահմանադրությամբ 98-րդ հոդվածը նախատեսում է, որ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

«Ընտրության երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շուրջ կարող են ձևավորվել նոր դաշինքներ` կազմված արգելապատնեշները հաղթահարած կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), եթե նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ»:

Եթե առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասին նոր դաշինք են կազմում, ապա ընտրության երկրորդ փուլին մասնակցում է առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), որի շուրջ ևս կարող է ձևավորվել նոր դաշինք:

Եթե ընտրության երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը կամ ավելին, ապա նրանք պահպանում են ստացված մանդատները:

Կոալիցիա կազմելու կարգը

6 օրվա ընթացքում, ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ՝ առավելագույնը երկու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Եթե ձևավորված կոալիցիան ստացել է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա կոալիցիան ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում կոալիցիայի մանդատների ընդհանուր քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 տոկոսը:

Ն.Հ.




Լրահոս