6900-ից 338 հազար դրամ. որքան արժեն գովազդային վահանակները քաղաքական ուժերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվել է 70 հազարից մինչեւ 345 հազար դրամի սահմաններում: Այդ ժամանակ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է եղել 735 վահանակ:

Ամենաթանկ գները սահմանված են եղել Երեւանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338 հազար 400 դրամ:  Խոսքը Սեբաստիա փ., վերգետնյա անցման, Բաբաջանյան փ., վերգետնյա անցման եւ Շիրազի փ. , վերգետնյա անցման մասին:

M2 միջպետական մայրուղու, Երևան – Եղեգնաձոր – Մեղրի – Իրանի սահման 122 կմ-ի ճանապարհի ձախ կողմում, Եղեգնաձոր քաղաքի մուտք, ՀՀ ամենածանրաբեռնված մայրուղու համար նախատեսված է 6900 դրամ, իսկ ահա /գովազդային պաստառի մոնտաժման,ապամոնտաժման գումարը՝ 1ք/մ 1200 դրամ/:

Բավականին բարձր վարձավճարներ են սահմանված նաեւ Սեւանի խճուղու, Երեւանի Իսակովի պողոտայի, Աթենքի փողոցի մի քանի վահանակների համար՝ 240 հազարից մինչեւ 280 հազար դրամ:

Հավելենք, որ արդեն մի քանի վայրում այս պահին էլ առկա են գովազդային վահանակներ:

Ն.Հ.




Լրահոս