«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սահմաններին մայիսի 12-ից տիրող իրավիճակը գալիս է ապացուցելու, որ Զինված ուժերը չեն կարողացել կատարել Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները ու դրա թիվ 1 պատասխանատուն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է:
Բանն այն է, որ Սահմանադրության 14-րդ հոդվածում հստակ ասվում է. «Հոդված 14. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»: Ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ Սյունիքի եւ Հայաստանի կողմից Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ըստ էության խախտվել է, քանի որ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, Սյունիքի կողմից հակառակորդն առաջ է եկել 3.5 կմ (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով), իսկ Գեղարքունիքի մարզի կողմից՝ 2 կմ (մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով):
Սակայն Սահմանադրությամբ էլ հենց ամրագրված է, որ Զինված ուժերը պետք է պահպանի մեր սահմանների անձեռնմխելիությունը, սակայն չի կարողացել: Իսկ ո՞ւր է այս օրերին գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ինչո՞վ է զբաղված եղել, եւ ինչո՞ւ առաջնագիծն այնքան պաշտպանված չի եղել, որ կարողանանք դիմագրավել այսպիսի խախտումներին եւ պահպանել սահմանները:
Ստացվում է՝ անհրաժեշտ աշխատանքները չեն կատարվել, եւ այսօր հայկական կողմը դիմում է ՀԱՊԿ-ին, խնդրում կատարել կառույցի՝ պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում