Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է 52-ամյա Երվանդ Սայունցի դիակը` արյունոտ վիճակում:Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:Պարզվել է, որ Ե .Սայունցի մահը վրա է հասել նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իր և 20-ամյա որդու միջև ծագած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում, վերջինիս կողմից խոհանոցային դանակով հարվածելու հետևանքով:Տղան բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:Հանցագործության գործիք դանակն առգրավված է:Կատարվում է նախաքննություն:
Որդին խոհանոցային դանակով հարվածել եվ սպանել է հորը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ