Թոիրքիայում տաքսիստը ծեծի է ենթարկել հայուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի Զինջիրլիքյոյ թաղմասում մի հայուհի ազգային պատկանելության պատճառով նախօրեին ծեծի է ենթարկվել տաքսու վարորդի կողմից։Վարորդը, հաճախորդի առոգանությունից հասկանալով, որ նա թուրք չէ, հարցրել է. “Հա՞յ եք, թե՞ հրեա”։ Կինը պատասխանել է, որ ինքը հայ է, ինչից հետո վարորդը սկսել է հայհոյել ռւ բռունցքով հարվածել նրա դեմքին՝ մեքենայից դուրս շպրտելով արնաշաղախ կնոջը։Դեպքի պահին մի փաստաբան հասցրել է լուսանկարել տաքսու համարանիշն ու անվանումը։ Հայուհու ծանոթներն անմիջապես դիմել են ոստիկանություն, սակայն, տաքսու ընկերությունը պարզած ոստիկաններն այդպես էլ չեն կարողացել գտնել հիշյալ մեքենայի վարորդին։ Նշվել է միայն, որ վերջինս հոգեկան հիվանդ է։




Լրահոս