Բռնաբարություն Եղնիկներ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին Henaran-ի

թղթակցին են զանգահարել ”Եղնիկներ” զորամասում ծառայող զինվորներից մեկի հարազատները եւ հայտնել, որ երեք օր առաջ ”Եղնիկներ”

 զորամասում հերթական բռնությունն է կատարվել զինծառայողի նկատմամբ: Արթիկից զորակոչված ժամկետային զինծառայողին /խմբ. հասկանալի պատճառներով անունը չենք հրապարակում/  նրա զինակիցները ծեծել են, ծխախոտ հանգցրել մարմնին: Ենթադրվում է, որ զինվորի նկատմամբ նաեւ սեռական անառակաբարո գործողություններ են կատարել: Զինվորը տեղափոխվել է Երեւանի զինվորական հոսպիտալներից մեկը: Աղբյուրի տեղեկություններով, զինվորը հոկտեմբերի 9-ին է կոմայից դուրս եկել:




Լրահոս