Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտ իսկական ցնծություն էր. նա, հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.6 տոկոսով: Ավելին՝ նախարարը հպարտացել էր՝ նշելով, որ գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում: Թե որ երկրի տնտեսության մասին էր խոսում կամ երազում նախարարը, հայտնի չէ: Բայց Վահան Քերոբյանը հավանաբար մոռացել էր նշել կամ էլ չէր տեսել, որ նույն Վիճակագրական կոմիտեն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցել:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 13 տոկոսով նվազել են: ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի խոսքով՝ տնտեսական աճը, ներդրումները, արդյունաբերության զարգացումը չի կարող ուղղորդվել էլեկտրաէներգիայի սպառման անկումով:
Սյունէ Համբարձումյան