ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ:
Նրանք իրապես գիտակցում են հայապահպանության և ազգային պետության կերտման իրենց առաքելությունը։ Զերծ են կեղծ խաղաղասիրության թեզերից, գնահատում են պետականության արժեքը, լցված են հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրը նույնիսկ արյան գնով պահելու անկոտրում վճռականությամբ։
Արժանի լինենք մեր քաջորդիներին, Հայաստանի Հանրապետությանը վերաբերվենք մեծագույն հարգանքով, սիրով ու նվիրումով, ծնողական հոգատարությամբ։
Հայրենիքի ճակատագրին վերաբերող որևէ քայլ անելիս մի պահ իրապես հիշենք Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում, առհասարակ հանուն հայրենիքի հերոսացած մեր բոլոր հայորդիներին, որոնց հիշատակը պետք է իրապես հարգել, ընդ որում՝ ոչ միայն հուշահամալիր այցելելով։