ԱԹՈՌԱՓՈԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներն այսօր ԱԺ դահլիճում գրավել էին ՀՀԿ-ական պատգամավորների աթոռները: Հովհաննես Մարգարյանը նիստի ընթացքում նստել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տեղը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նստել էր ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի աթոռին, ու ՀՀԿ-ականների հետ ակտիվ զրուցում էին: Հետո Բիշարյանը զայրացավ «Ժողովուրդ»-ի հարցից, թե ինչ էին խոսում, ու ասաց, որ իրենք նախագծեր էին քննարկում: Գալուստ Սահակյանը մեր հարցին` «Հնարավո՞ր է ՕԵԿ-ին նաեւ իշխանությունը զիջեք այնպես, ինչպես զիջել էիք Ձեր աթոռը», ասաց. «Աթոռը հնարավոր է զիջել, բայց իշխանությունը` ոչ»: Իսկ ոմանք արդեն այս թեմայով կատակում էին` օգտվելով ժամանակակից քաղաքական նոր տերմինալոգիայից. օպորտունիստների մոտ օպորտունիստներ են հայտնվել: Մի խոսքով, հարմարվողականների պահանջարկը մեծանում է:




Լրահոս