ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ընդամենը ներողություն է խնդրում Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված: Իր տարածած հաղորդագրության մեջ նա խոստովանում է՝ իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:
Հիշեցնենք, որ Զինվորների աճյունները մայիս 28-ին տեղափոխվել են Աբովյանի դիահերձարան, քանի որ Մեծամորի սառնարանը փչացել էր: ուրջ 1 ժամ Հերացին փակ էր. անհետ կորածների հարազատներըն պնդում էին` իրենց երեխաների մարմինները մինչ այս պահել են մրգի սառնարաններում, և պարզվում է` 200-ից ավել դի կա հիմա։ Այսինքն` Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում ավելի քիչ մարմին է հայտնաբերվել, իսկ դիահերձարաններ ավելի մեծ թվով դիեր են մուտք արվել։ Նրանք պահանջում էին հանձնաժողով ստեղծել և իրենց հետ միասին շրջել դիահերձարաններով և տեսնել` քանի դիակ կա։
Արդեն դրանից հետո համացանցում տարածվեցին սարսափազդու լուսանկարները, որը եւս մեկ անգամ ապացուցեց, որ պատկան մարմիններն իրենց տեղում չեն: Եվ գոնե պատժվողներ լինեն, առողջապահության նախարարի պաշտոնակատարը բավարարվում է միայն ներողություններով, սակայն պետք է հստակ պատժվողներ լինեն, որպեսզի այսպիսի դեպքեր այլևս չկրկնվեն:
Հավելենք, որ նա մայիսի 14-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով էր պարգևատրվել: Հետաքրքիր է՝ ինչ ծառայություններ է մատուցել հայրենիքին:
Մանրամասները՝ տեսանյութում