Նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսելով Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին հայտարարել էր, որ այս իրավիճակում նման հրաժարականը սխալ էր:
Անհասկանալի է այս պարագայում ԼՀԿ ղեկավարի դիրքորոշում Արա Այվազյանի հեռանալու հետ կապված, մի՞թե Մարուքյանն առաջարկում էր, որ Այվազյանը հանցակից դառնալով ներկայիս իշխանությանը ու չբարձրաձայնե՞ր այն իրողություն, որն առկա է: Նշենք, որ Արա Այվազյանը երեկ հրաժարական ներկայացնելով հանդես էր եկել հայտարարությամբ.
« Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:
Մենք փորձեցինք ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե ինչու էր Այվազյանին մեղադրում հրաժարական տալու համար. «Մնար բանակցեր թուրքերին հաներ մեր տարածքից, մնար թույլ չտար, եթե հակապետական բան են ստորագրում»,-եզրափակեց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյանը