«Թեեւ կառավարությունը խոստացել էր ձեռք չտալ գործող կրպակներին, Երեւանում ապամոնտաժվել է 225 գործող կրպակ»,-հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը կառավարության հարց ու պատասխանի ժամանակ: «Եթե փողոցային առեւտուրն արգելվում է, ապա դժվար է հասկանալ, թե ինչու են մնացել փողոցների վրա տեղադրված ամենակարող «Ֆրեշ»-ները»,-պատգամավորի այդ հարցին պատասխանելով` տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշել է, որ կրպակների ապամոնտաժումը իրականացնում է Երեւանի քաղաքապետարանը, որը ենթակա չէ կառավարությանը եւ գործում է սեփական լիազորությունների շրջանակներում:
ԴԻՄԵԼ ԿԱՐԵՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ