ԴԻՓ ԽԱԲՈՒՄ ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Էրմեկ»  շինարարական ընկերության խաբված բաժնետերերը պիկետ են կազմակերպել Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ: Բնակիչների խոսքով` Երեւանի կենտրոնում` Արամ 84 հասցեում տեղակայված բնակելի շենքը սկսել են կառուցել մի քանի տարի առաջ: «Երբ արդեն 80 տոկոսով ավարտել էին շինարարությունը, կառուցող «Էրմեկ» ԲԲԸ-ն իրեն սնանկ է հայտարարել` թողնելով մեզ առանց բնակարանների, իսկ մենք վարկեր ունենք բանկերում եւ պարտքեր` քաղաքապետարանին»,-բողոքել  են բնակիչները:




Լրահոս