ԲԴԽ-ն մերժեց գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը պատժելու գործընթացը: ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին Բարձրագույն դատական խորհուրդը չպատժեց: ԲԴԽ-ն հրապարակել է որոշում, որով մերժել է դատավորին կարգապահական պատասխանատվության կանչել:
Նշենք, որ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ գործերից մեկով ժամկետների խախտման հիմքով։ ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացրել ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որը մերժվեց:
Քնար Մանուկյան