Սկանդալ՝ ԵՎՐՈ-ին ընդառաջ. Մբապպեն վիրավորվել է Ժիրուից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի հարձակվողներ Օլիվյե Ժիրուի ու Կիլիան Մբապպեի միջև հակասույթյուն է սկսվել 2020 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ: Ըստ RMC Sport- ի՝ Բուլղարիայի հետ ընկերական խաղից հետո (3: 0) Ժիրուն լրագրողների հետ զրույցում բարձրաձայնել է իր դժգոհությունը՝ խաղընկերների հետ կապված, այն բանից հետո, որ նրանք գնդակը քիչ են փոխանցում: Ինչպես պարզվել է, Մբապպեն իր վրա է վերցրել Օլիվիեի մեկնաբանությունը և լրջորեն վիրավորվել նրանից:

Չնայած լրատվամիջոցների հաղորդագրություններին՝ կիսապաշտպան Պոլ Պոգբան շտապել է հերքել թիմում վեճի մասին լուրերը: «Լարվածություն չկա։ այն միայն մեջքի և ոտքերի մեջ է: Մենք միշտ հիանալի մթնոլորտ ունենք մեր թիմում: Օլիվիեի և Կիլիանի միջև ոչ մի հակասություն չկա, ես նման բան չեմ տեսել: Կարծում եմ, որ Ժիրուի խոսքերը պարզապես սխալ են հասկացել: Մբապպեն խաղադաշտում ալտրուիստ է, սակայն ես միշտ նրան ասում եմ, որ ավելի լավ կլինի, եթե նա ավելի շատ աշխատի պաշտպանությունում և օգնի խաղադաշտի կենտրոնում», – ֆուտբոլիստին մեջբերում է Eurosport-ը:




Լրահոս