Քիչ առաջ հայտնի դարձավ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության հենց հաջորդ օրվանից՝ հունիսի 21-ից, մինչև հունիսի 24-ի ժամը 10:00-20:00-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքներ է նախատեսում Երևանի Հանրապետության հրապարակում։ Սակայն հարց է առաջանում ինչու է Փաշինյանի թիմը պատրաստվում հանրահավաքի․ չէ որ Նիկոլ Փաշինյանը իր ելույթների ժամանակ հաճախ է շեշտում, որ ակնկալում է 60 տոկոս ձայն հավաքել։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պարտության, և պարտությունից հետո՝ քաղաքացիական անհնազանդության։ Սակայն այլ սցենար էլ նույնպես հնարավոր է․ գուցե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախապես հանրահավաք է կազմակերպում, որպեսզի մյուս ուժերը չանեն հանրահավաք։ Բայց նկատենք, որ հանրահավաք անցկացնելու վայրը միայն Երևանի Հանրապետության հրապարակը չէ․ քաղաքաական մյուս ուժերը կարող են այլ վայրերում էլ հանարահավք անցկացնել։