ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վախվխելով, շորերով ենք քնում․ Սոթքի բնակիչը՝ Թագուհի Թովմասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավ էր անցկացնում: Ի դեպ, ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են միկրոավտոբուսներով մարդկանց բերում քարոզարշավ. լուրեր են շրջանառվում, որ քարոզարշավին ստիպողաբար մասնակցում են նաեւ պետական հիմնարկների աշխատողները՝ տեղում ներկա-բացակա անելով:

Բայց այս իրականությանը զուգահեռ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերով էր շրջում. նա եղավ Սոթքում, որտեղ մարդիկ իրենց գյուղատնտեսական առօրյա աշխատանքներով էին զբաղված, տեսնելով պատգամավորին, շտապեցին հանդիպել նրան:

Ի դեպ, պատգամավորի հետ հանդիպմանը եկավ նաեւ Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:  Սոթքեցիները պատգամավորի հետ մտերմիկ զրույց ունեցան՝ կիսվեցին իրենց խնդիրներով, մտահոգություններով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս