ԱԺ ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են ՀՀ-ի օրենսդրությանը համապատասխան. ՀԱՊԿ ԽՎ դիտորդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, նշված է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խմբի վերջնական եզրակացության մեջ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան», – ասված է ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում:

Նշվում է, որ, չնայած համաճարակային իրավիճակին, տեղամասերում ընտրողների մասնակցությունն անցել է առանց սահմանափակող միջոցների, ինչը պայմաններ է ստեղծել քաղաքացիների կամքի լիարժեք արտահայտման համար, և ընտրողները լիակատար հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց վերաբերմունքը կուսակցական ցուցակներից պատգամավորների թեկնածուների նկատմամբ:




Լրահոս