Հունիսի 18-ից 20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 79 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: