ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիահերձարանի նկուղում զինվորների մարմինները պարկերը լցնելու գործով հարցաքննվել է դատաբժիշկը. ինչ է նա հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանի դիահերձարանի նկուղում՝ գետնին, զինվորների մարմինները պարկերը լցնելու գործով հարցաքննվել է դատաբժիշկներից մեկը, եւ ըստ նախնական վարկածի, հայտնել է, թե նման քայլի գնացել են ոչ միտումնավոր, այլ սառնարանները չեն եղել եւ ժամանակվոր մարմինները դրել են այդպես մինչեւ սառնարանները դատարկվեն, որից հետո պետք է արագ տեղափոխեին սառնարան: Ի դեպ ցուցմունք տված դատաբժշկին ազատել են աշխատանքից:

Նշենք, որ Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։

Ըստ նախարարության՝ պահման այդ պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։Միևնույն ժամանակ նախարարությունը հայտարարել էր՝ «չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Սակայն, մեկ օր անց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված՝ նշելով, որ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին։

Ավելի ուշ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել էին աշխատանքից: Ի դեպ գործով դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ եւ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է :

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս