ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաժե մեզ չեն զանգել ասել, որ գալիս ենք ձեր գույքը ջարդենք. արաբկիրցիները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը մի քանի օր առաջ առանց համապատասխան որոշման քանդել է քաղաքացու սեփական տան պարիսպը: Տանտիրոջ՝ Գրիգոր Մալխասյանի փոխանցմամբ թաղապետարանի ներկայացուցիչները չեն ունեցել քաղաքապետի կողմից տրված քանդման համապատասխան որոշում:

ArmLur.am-ին Գրիգոր Մալխասյանը փոխանցեց նաեւ, որ դիմել է դատարան՝ գույքի նախկին վիճակը վերականգնելու եւ փոխհատուցում տալու պահանջով: Քաղաքացին քաղաքապետարանից պահանջում է կամ փոխհատուցել կամ էլ վերականգնել իր կառուցած պարիսպը:

Ի դեպ, քաղաքացին ունեցել է պարիսպը չքանդելու մասին դատարանի որոշումը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս