Զիդանը երազում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը․ Պերես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է, որ ինքը փորձում է համոզել Զինեդին Զիդանին մնալ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում, բայց նա երազում է գլխավորել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ «Վստահ եղեք, որ նա կհասնի իր նպատակին»,֊ասել է Պերեսը։ Զիդանը մարզել է Մադրիդի «Ռեալը» 2016-2018 թվականներին, 2019-ին վերադարձել է թիմ ու 2020/21 մրցաշրջանի ավարտին կրկին լքել ակումբը: Ֆրանսիայի ազգային հավաքականը ներկայում մարզում է Դիդյե Դեշամը։

«Իմանալով Զիդանին՝ ես զարմացած չէի, երբ նա հեռացավ: Մարզչական կյանքը շատ դժվար է: Ես պայքարել եմ նրա համար, որ մնա, բանակցում եմ նրա հետ ամբողջ օրը: Բայց նա երազում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը և նա անպայման դրան կհասնի: Ես նախկինի պես մեծ սիրով եմ վերաբերվում նրան: Եթե նա ցանկանա մի օր վերադառնալ, նա կրկին կմարզի «Ռեալը» , – ասել է Պերեսը El Transistor-ին։




Լրահոս