ՏԵՍԱՅՈՒԹ. «Սաղ փախնում են երկրից, ում վաճառեմ». Վերնիսաժում դժգոհ են առևտրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Վերնիսաժի շուկայում տևական ժամանակ է, ինչ առևտուր չկա։ Օրվա ընթացքում հուշանվերների այս շուկա հազիվ մի քանի զբոսաշրջիկ է այցելում։ Ինչպես առևտրականներն են պատմում՝ զբոսաշրջիկներն այցելում են շուկա հիանում ապրանքատեսակներով ու հեռանում։  Բացի այս, Վերնիսաժի առևտրականները մեկ այլ խնդրի պատճառով հայտնվել են անելանելի դրության մեջ։ Նրանց խոսքով, պատճառը գիդերի, էքսկուրսավարների վարած քաղաքականությունն է։

ArmLur.am-ի հետ զրույցում Վերնիսաժի առևտրականները դժգոհեցին, որ գիդերն իրենց զբոսաշրջիկներին Վերնիսաժի շուկա չեն բերում։ Պարզվում է, որ զբոսաշրջիկները հուշանվերներ, հայկական զարդեր գնում են քաղաքից դուրս գտնվող առևտրի կետերից։ Գնում են Երևանից դուրս տեսարժան վայրեր, այնտեղից գնում են թանկ գնով հուշանվերներ։ Ըստ առևտրականների՝ նույն գիդերը դրսի խանութների հետ ներքին պայմանավորվածություն ունեն. եթե գիդի տարած զբոսաշրջիկը 1 մլն դրամի առևտուր է արել, ուրեմն 100 հազար դրամն իր գրպանում է։

Իսկ մինչ այդ՝ առևտրականները դժգոհում են՝ կորոնավիրուս վարակի պատճառով իրենք բավականին լուրջ պարտքեր են կուտակել։ Ի դեպ, մեր այցելության պահին պարզվեց, որ կան առևտրականներ, որոնք թողնելով տաղավարները այլ աշխատանք են գտել և այդպես են օրվա հացը վաստակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս