Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Ահմեթ Միսբահ Դեմիրջանի գլխավորած պատվիրակությունը և ռուս կինոգործիչների խումբն այցելել են Արցախում Ադրբեջանի օկուպացրած Աղդամ (Ակնա) քաղաք:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ պատվիրակությանն ուղեկցել է Ադրբեջանի մշակույթի նախարարի խորհրդականը, նախարարության այլ աշխատակիցներ, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները: