ArmLur.am-ը նոր շարք է սկսում, որով ներկայացնելու ենք խորհրդարան անցած քաղաքական ուժերի ցուցակում ներառված այն «անծանոթներին», որոնք կարող են վերջնաարդյունքում Ազգային ժողովի պատգամավոր դառնալ: Մեր շարքը կսկսենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Այս ցուցակում առաջին 50-ը պատգամավորներ են, մարզպետներ կամ կառավարության այլ անդամներ, որոնք հայտնի են հանրությանը:
Ցուցակի 51-րդ համարում Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Դարեսկիզբ ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանավազյանն է: Նա ԿԸՀ ներկայացրած գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրում շարժական կամ անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ մեկ տարվա ընթացքում նա մոտ 13 մլն դրամի եկամուտ է ունեցել չորս աշխատանքի վայրից՝ ՊՈԱԿ-ից մոտ 6 մլն դրամ, 2 մլն դրամ Դարեսկիզբ ՍՊԸ-ից, 2 մլն 843 հազար դրամ «Մեր Տպարանը» ՍՊԸ-ից եւ 3.5 մլն դրամ ՔՊ-ից:
63-րդ համարը Մ․ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ, գիտաշխատող Ալխաս Ղազարյանն է, նա Գեղարքունիքի մարզից է, մեկ տարվա ընթացքում ինստիտուտից 800 հազար դրամի եկամուտ է ունեցել որպես աշխատավարձ, իսկ հայտարարագրման պահին էլ 500 հազար դրամ դրամական միջոց:
Կապանի թիվ 3 միջն․ դպրոց, ուսուցչուհի Մարինա Ղազարյանը 66-ն է: Նա Կապանում ունի բնակարան, որի սեփականատերն է, եկամուտը կազմել է 2 մլն դրամ, սակայն չունի շարժական կամ անշարժ գույք:
Ցուցակում 80-րդ համարը Դավիթ Դանիելյանն է՝ ՊՎԾ ղեկավարի օգնական, իսկ 81-ն էլ Մարիամ Պողոսյանը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փորձագետ: Ցուցակում 84-րդ համարը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վերակենդանացման բաժանմունքների ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանն է, 87-ն էլ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ, ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետի օգնական Լիլիթ Կիրակոսյանը:
Իհարկե միայն մանդատների հանձնման ժանանակ հնարավոր կլինի իմանալ, թե ովքեր են ութերորդ գումարման խորհրդարանում ՔՊ-ի 71 պատգամավորները: Բնականաբար այդ ցանկում կլինեն նախկին պատգամավորներ, պաշտոնյաներ եւ նոր անուններ:
Մանրամասները՝ տեսանյութում