«Հայաստան» դաշինքն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ժամը 15:00-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացնեն ՍԴ մուտքագրված դիմումի մանրամասները: Նշենք, որ նույն ժամին ՍԴ է դիմելու նաև «Զարթոնք» կուսակցությունը՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար:
«Պատիվ ունեմ» դաշինքը ևս պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:
Նրանք ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին, ժամը 17:20-ին: