Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որով Նանե Ասատրյանն ազատվել է Վայոց Ձորի փոխմարզպետի պաշտոնից։
Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
1. Նանե Ասատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»: