Քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։
ArmLur.am-ի տեղեկություններով Բաքվից Երևան են ժամանում 15 ռազմագերի։
Մեր հասած տեղեկությունների համաձայն՝ հայ գերեվարվածների հայրենիք վերադարձի հարցը լուծել է ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ Մուրադովը, որը հայկական կողմի խնդրանքով օրերս մեկնել էր՝ բանակցությունների:
Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել.
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է: