ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդենը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը: Այդ մասին Անն Լինդեն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձն ու Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը: Երախտապարտ ենք ռուսական միջնորդությանը: Հույս ունենք, որ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ ստեղծել կայուն կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-գրել է նա: