ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ասեցին՝ ռուս խաղաղապահներն արդեն Վարդենիսում են. երբ վերև կբարձրանան՝ չգիտեմ». Շորժայի համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանի հետ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է այս պահին համայնքում: Մենք փորձեցի. նք պարզել, թե արդյոք իրական է այն տեղեկությունները, որ առաջիկայում ռուս խաղաղապահները տեղակայվելու են այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զորքերն են:

Երանոսյանն ասաց, որ իրենք էլ են տեղեկացել, բայց դեռևս խաղաղապահները չեն տեղակայվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը  գրել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում հանդիպելու Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեր տեղեկություններով ի թիվս այլ հարցերի՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսնայութում




Լրահոս