![](https://armlur.am/wp-content/uploads/2021/07/203210867_4488161461218294_3186973227424488300_n.jpg)
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում. հայտնում են ԱԻՊԾ-ից:
Աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ:
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն: