ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու կորոնավիրուսի թեստերի գները չեն նվազում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արդեն 92 295 հոգի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ բնակչության մոտ 3.3 տոկոսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց նաև, որ մինչ օրս ՀՀ ներկրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 279 460 դեղաչափ: Պատվաստանյութերի 26.6 տոկոսը (74 400 դեղաչափ) AstraZeneca է, 37.5 տոկոսը՝ ռուսական Sputnik V (105 060 դեղաչափ), 35.7 տոկոսը՝ չինական արտադրության Կորոնավակ (100 000 դեղաչափ):

ArmLur.am-ը նախարարի պաշտոնակատարից հետաքրքվեց նաև, թե ինչու կորոնավիրուսի թեստերի գները չեն նվազում:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ն անդրադարձել էր Հայաստանում կորոնավիրուսի թեստի գներին՝ նշելով, որ հանձնման արժեքը չնայած պահանջարկի ավելացմանը չի նվազում. այն տատանվում է 15-20 հազար դրամի սահմաններում: Ինչպես հայտնի է՝ վերջին ամիսներին Հայաստանից մեծ թվով քաղաքացիներ են մեկնում, որոնք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն եւ դրա բացասական արդյունքի առկայության դեպքում միայն հնարավոր է հանրապետությունից դուրս գալ: Եւ չնայած այս պահանջարկին՝ տեղական լաբորատորիաներում մտադիր չեն գներ նվազեցնել:

Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսի թեստի հանձնումը արժե 100 լարի։ Ի դեպ, Վրաստանում, եթե զբոսաշրջիկները երրորդ օրը կորոնավիրուսի թեստ չհանձնեն, ապա 2000 լարի կամ 613 դոլար տուգանք պետք է վճարեն:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս