Հայաստանում ոչ պարենային շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 9.5 տոկոս գնաճ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ դեղագործական ապրանքների գները նվազել են՝ 0.2 տոկոսով: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ գնանկում գրանցվել է կենցաղային փոքր էլեկտրական սարքերի շուկայում: Ի դեպ, հագուստի եւ կոշկեղենի գներն են նվազել: Իսկ ահա լվացող, մաքրող միջոցները, կահույքը, վառելանյութը, խոշոր կենցաղային սարքերը թանկացել են:
Սրան զուգեհռ, նկատենք, որ բենզինի շուկայում է գնաճ արձանագրվել. ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունիսին մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 6.2 և 4.5 տոկոսով։ Բայց մեկ տարվա ընթացքում միայն բենզինի գինը բարձրացել է 59.2 տոկոսով, վառելիքը՝ 47.1 տոկոսով:
Ս.Հ.