Ալիևի ձախողումը. Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները մերժել են Շուշի այցելելու հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։ Այս մասին հայտնում է Sputnik.Armenia-ն՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Դատելով տեղական ԶԼՄ – ների արձագանքից ՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում էր առաջացրել. տեղի ունեցածը անվանում են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրում «հայամետ» դիրքորոշման մեջ։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:




Լրահոս