Խաղաղապահներն ավելի քան հարյուր ուխտավորների ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահները ուխտավորներին ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ուղեկցել և ապահովել ենք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ, ուղեկցել ենք ավելի քան 50 մարդու»,- հայտնել է խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը։

30 ուխտավորի համար վարչակազմից ավտոբուսներ են տրամադրվել, իսկ մյուսները ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ անձնական տրանսպորտով են ուղևորվել դեպի վանք:

Երկրորդ երթուղով Ստեփանակերտից ավելի քան 40 մարդ է մեկնել Գանձասար:

Պատարագից հետո խաղաղապահ զորախմբի զինծառայողները բոլորին ետ են ուղեկցել:




Լրահոս