Այսօր հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն։




Լրահոս