Մեսրոպ Առաքելյանն ընդդիմություն է «խաղում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաքելություն» կուսակցության ղեկավար, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո դարձավ իշխանությունների «սիրելին», երեկ հանկարծ պարզվեց, որ ներկայիս իշխանությանը դեմ է եւ որպես ընդդիմություն է հանդես գալիս:

Երեկ Առաքելյանը, ով պաշտոններ էր «պահանջել» ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանինց ու չէր «ստացել», ինչի համար հրաժարական էր ներկայացրել նախարարի պաշտոնից, որոշել է իր ֆեյսբուքյան էջով քննադատել հայրենի իշխանությունների կողմից բերված նախագիծը՝ պատգամավորների գործունեության հետ կապված ամսեկան ծախսերի վերաբերյալ:

«Աժ պատգամավորների կողմից, ովքեր այլևս պատգամավոր չեն լինելու, արտահերթ նիստով նախաձեռնել են պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, Աժ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի… Զարմանալի է նաև հիմնավորումը։ Նախ պատգամավորների թիվը շարունակում է լինել օրենքով նախատեսվածից ավել, ինչպես գործող, այնպես էլ նոր ԱԺ-ում, հետևաբար ԱԺ-ի ծախսերը եղել են և շարունակելու են լինել նախատեսվածից ավել։ Տղերք, ես էլ նախարար եղած ժամանակ պարգևավճար չեմ ստացել, նույն տրամաբանությամբ, դիմեք սոցապ, դա էլ կիսվեք, մինչև վերջին շունչը օրենսդրական բացառիկ գործունեությամբ զբաղվելու համար«,-հայտարարել էր նախկին նախարարը։

Նշենք, որ ներկայիս խորհրդարանում՝ «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր «Առաքելություն» կուսակցությունն են ներկայացնում ու նրանց գործունեությունը խորհրդարանում կարծես գաղտնի լինի, քանի որ վերջիններս ո՛չ խոսում են, ո՛չ ելույթ ունենում, ո՛չ տեսակետ հայտնում. լուռ լսողի ու քվեարկողի դերում են:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս