Գորիսի քաղաքապետի մասով որոշում է կայացվել. ինչ է սպասվում Առուշ Առուշանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ իրավապահները ծանուցման թերթիկ են տարել Առուշանյանի բնակարան, սակայն վերջինս տանը չի եղել: Ծանուցումը ուղարկել են նաեւ Գորիսի քաղաքապետարան, որտեղ հայտնել են, որ Առուշ Առուշանյանն արձակուրդի մեջ է: Եթե քաղաքապետը չներկայանա, նրան կրկին բերման կենթարկեն: Ի դեպ, Առուշանյանի հարցով զբաղվում է միանգամից երկու քննչական մարմին՝ ՀՔԾ-ն եւ ՀՀ քննչական կոմիտեն:

 




Լրահոս